Ադրբեջանում այրվել է երեք վագոն նավթամթերք
13:04 • 13.01.13
Ադրբեջանի Պիրսահաթ բնակավայրի տարածքում շաբաթ երեկոյան դեպի Վրաստան ուղևորվող նավթամթերքներով երեք վագոնները դուրս են եկել գծերից, որից հետո հրդեհ է սկսվել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով APA տեղեկատվական գործակալությանը։
Հրդեհը հանգցվել է 5 ժամ անց։ Տուժածներ չկան, տարվում է հետաքննությունը։
Placeholder










