Կուրության պատճառով բելգիացի խուլ երկվորյակները էֆտանազիայի են դիմել

11:33 • 13.01.13

էֆտանազիայի միջոցով Կյանքից հեռացել են բելգիացի երկվորյակ եղբայրներ, չնայած, որ նրանք ոչ մի մահացու հիվանդությամբ չէին տառապում, հայտնում է НТВ-ն։


45-ամյա եղբայրները ի ծնե խուլ էին։ Վերջին տարիներին կտրուկ վատանում էր նրանց տեսողությունը, սակայն բժիշկները ոչնչով օգնել չէին կարող, և նրանց երկուսին էլ սպառնում էր ամբողջովին կուրացում։


Եղբայրները դիմել էին իշխանություններին՝ էֆտանազիա թույլ տալու խնդրանքով, քանի որ առանց լսողության և տեսողության կյանքն անտանելի կդառնար։ Արդյունքում նախորդ տարվա դեկտեմբերին երկվորյակների տրվում է այդ թույլտվությունը։


էֆտանազիայի մասին օրենքը Բելգիայում գործում է ավելի քան 10 տարի։ Օրենքում նշվում է, որ կյանքից ինքնակամ հեռանալ ցանկացող հիվանդը պետք է լինի չափահաս և աշխատունակ։