Տարեց կինը Բրյուսել գնալու փոխարեն հայտնվել է Զագրեբում

22:54 • 13.01.13

Բելգիայի տարեց բնակչուհին, ով ուղևորվում էր Բրյուսել, պատահաբար հայտնվել է խորվաթական Զագրեբ քաղաքում` անցնելով 1450 կմ: Այս մասին գրում է Корреспондент.net կայքը:


67-ամյա կինը, ով ըստ տեղական ԶԼՄ-ների, տառապում է տարածության կողմնորոշման կորստով, Բրյուսել է ուղևորվել Էկրելին քաղաքից, որը գտնվում մայրաքաղաքից 80 կմ հեռավորության վրա: Կինը պատրաստվում էր կայարանում հանդիպել ընկերուհուն:


Պարզվում է, որ կինը չի իմացել ճիշտ երթուղին և պատահաբար անցել է Բրյուսելը` հայտնվելով Գերմանիա տանող մայրուղու վրա:


«Ես տեսնում էի Քյոլն, Ախեն, Ֆրանկֆուրտ ցուցանակները, սակայն շարունակում էի երթևեկել: Միայն այն ժամանակ,երբ հայտնվեցի Զագրեբում, ես հասկացա, որ պետք է ետ վերադառնամ»,- պատմում է կինը:


Կնոջ անհետացումը նկատել է նրա որդին, ով փորձել է նրան գտնել հեռախոսով, սակայն դա արդյունք չի տվել: Ոստիկանությունը կնոջ գտնվելու վայրը պարզել է` հետևելով նրա բանկային գործարքներին: