Անհայտ անձինք Լիբիայում կրակ են բացել Իտալիայի հյուպատոսի մեքենայի վրա
Լիբիայի Բենղազի քաղաքում անհայտ անձինք կրակել են Իտալիայի հյուպատոսի մեքենայի ուղղությամբ, սակայն հյուպատոսը չի տուժել, քանի որ նրա ավտոմեքենան զրահապատ է եղել. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ 2012թ.-ի սեպտեմբերի 11-ին դարձյալ Բենղազիում հարձակման էր ենթարկվել ԱՄՆ հյուպատոսության շենքը, սպանվել էր ԱՄՆ դեսպան Քրիս Ստիվենսը և դեսպանատան մի քանի աշխատակից։
«Արաբական գարնան» իրադարձությունների ընթացքում՝ 2011թ.-ին, երբ տապալվեց նախկին առաջնորդ Մուամմար Կադաֆին, հենց Բենղազիում ձևավորվեց Անցումային խորհուրդը։
Ներկայում քաղաքում գործում են ահաբեկչական տարբեր խմբեր։










