Femen-իստուհիները մերկացել են Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի առջև (լուսանկարներ)
Ուկրաինական Femen շարժման ակտիվիստուհիները ակցիա են իրականացրել ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների իրավունքների, հաղորդում է Россия 24-ը:
Շարժման անդամ 4 աղջիկներ մերկացել են Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի դիմացի հրապարակում այն պահին, երբ շքապատշգամբ էր դուրս եկել Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապը: Նա պատրաստվում էր իր ավանդական կիրակնօրյա աղոթքը բարձրացնել:
Ուկրաինուհիների մերկ մարմիններին գրված էր «Միասեռականներին ենք ապավինում»՝ ԱՄՆ-ի հայտնի կարգախոսի նմանությամբ (in God we trust), որում ապավինում են Աստծուն:
Նման կերպ, Femen-իստուհիները դեմ են հանդես եկել Կաթոլիկ եկեղեցու ազդեցությանը ընտանիքի և ամուսնության հարցերում` մասնավորապես միասեռական զույգերի երեխաներ որդեգրելու իրավունքին:










