Ֆրանսիական օդուժը ռմբահարում է Մալիի ապստամբների թիկունքային օբյեկտներին
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը այսօր սկսել են հարվածներ հասցնել Մալիի հյուսիսը գրաված ապստամբների թիկունքային օբյեկտներին, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Նրանց տեղեկություններով, հարձակման են ենթարկվել Լերե, Նամպալա և Դուենտզա քաղաքներում ապստամբների դիրքերը: Այդ քաղաքները բավական հեռու են երկրի կենտրոնում գտնվող Կոնա քաղաքից, որի շրջանում ներկայում անցնում է ռազմաճակատային գիծը:
Շաբաթ օրը Մալիի զինվորականները հայտնել էին, որ վերականգնել են Կոնա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը:










