Հնդկաստանում գրանցվել է հերթական խմբակային բռնաբարության դեպքը

14:00 • 13.01.13

Նյու Դելիում 23-ամյա աղջկա բռնաբարությունից առնվազն մեկ ամիս անց, որը ավարտվել նրա մահով և բազմաթիվ քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներով, Հնդկաստանում կրկին նույնանման հանցագործություն է կատարվել, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Hindustan Times թերթին։


Փենջափ նահանգի Գուրդասպուր շրջանում շաբաթ յոթ տղամարդ բռնաբարել են 29-ամյա մի կնոջ, և այս անգամ նույնպես զոհը եղել է ավտոբուսում։


Կինը վերադառնալիս է եղել իր ծնողների տանից, սակայն ավտոբուսը չի կանգնել կանգառում և ուղևորվել է համանուն Գուրդասպուր քաղաք, որտեղ անհայտ վայրում բռնաբարել են կնոջը։ Այստեղ վարորդին և տոմսավաճառին են միացել նրանց 5 ընկերները։ Այնուհետև կնոջը նետել են այն իր գյուղի մոտ, որտեղ էլ նա դիմել է ոստիկանություն։


Ոստիկանության աշխատակից Ռադջեթ Սինգխը հայտնել է, որ բողոքը ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է բռնաբարության 6 մասնակից, այդ թվում նաև վարորդը և տոմսավաճառը։ նա ավելացրել է, որ մեղադրյալները խոստովանել են հանցագործության կատարման մեջ։