Իսրայելի ոստիկանությունը տարհանել է Հորդանանի արևմտյան ափից ավելի քան 100 պաղեստինցի

14:56 • 13.01.13

Ավելի քան 500 իսրայելցի ոստիկաններ են մասնակցել 100–ից ավելի պաղեստինցիների վտարմանը, ովքեր վրաններ էին խփել Հորդանան գետի արևմտյան ափին՝ ի նշան այդ տարածքներում հրեական բնակավայր կառուցելու որոշման դեմ բողոքի. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։


Ոստիկանությունն իրագործել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրամանը, ով նախօրեին պահանջել էր ցրել տարածքում կուտակված պաղեստինցիներին։  


Այդ
տարածքներում բնակավայր կառուցելու որոշումն արժանացել էր միջազգային քննադատությունների տարափին։


Իսրայելյան
նախագծի քննադատները նշում են, որ այդ շինարարությունը Երուսաղեմի արաբական շրջանները կանջատի Արևմտյան ափից և պաղեստինյան հողերին կզրկի տարածքային ամբողջականությունից։


«
Ոստիկանության ավելի քան 500 աշխատակիցներ, առանց ուժի կիրառման, բլուրից տարհանել են շուրջ 120 պաղեստինցիների։ Գործողության ընթացքում տուժածներ չկան»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։