Շիրակում մեքենան դուրս է բերվել ձյան մեջ արգելափակումից
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ Թորոսգյուղ-Գոգհովիտ ավտոճանապարհին:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս «Ջիպ շիրոկի» մակնիշի 88 TR 883 պետհամարանիշով ավտոմեքենան:










