Մոսկվայում ծեծի են ենթարկել «Կոմերսանտ» թերթի լրագրողին

10:20 • 13.01.13

Մոսկվայի կենտրոնում հունվարի 12-ի գիշերը լույս 13-ի առավոտյան ծեծի է ենթարկվել ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականի լրագրող Գրիգորի Րեզվինին, տեղեկացնում է «Կոմերսանտը»։


«Ֆեյսբուքի» իր էջում լրագրողը պարզաբանել է, որ իր վրա հարձակվածները կովկասյան ծագում ունեն և համոզմունք հայտնել, որ միջադեպը զուտ կենցաղային հողի վրա է տեղի ունեցել և առնչություն չունի իր մասնագիտական գործունեության հետ։


Լրագրողը նաև տեղեկացրել է, որ իր մոտ են ինչպես դրամապանակը, այնպես էլ փաստաթղթերը։