Մոսկվայում ակումբի այցելուն տուժել է այրվող կոկտեյլից
Մոսկվայի բարերից մեկում երեկոն ողբերգությամբ է ավարտվել այցելուներից մեկի համար, հայտնում է НТВ-ն։
Լյուբլինի փողոցի վրա գտնվող զվարճանքի կենտրոնում աղջիկը պատվիրել է «Б-52» կոկտեյլ, խմիչքը թափվել է նրա հագուստին և այրել նրա ձեռքերը, դեմքը, կուրծքը և վերին շնչուղիները։
Աղջիկը տեղափոխվել է քաղաքային այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները աղջկա վիճակը գնահատում են որպես ծանր։
Բարմենը պատմել է, որ աղջիկն անզգուշաբար վերցրել է այրվող խմիչքը, թափել իր վրա և այրել հագուստը։ Սակայն պատահածի ականատեսները վստահեցնում են, որ ամեն ինչում մեղավոր է բարմենը, նա է խմիչքը թափել աղջկա վրա։
Ըստ աղբյուր՝ հայտնի չէ, թե պատահաբար է բարմենն արել դա արել, թե ոչ։ Ներկայում որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։










