Մոսկվայում ավարտվել է «Երթ սրիկաների դեմ» ակցիան, որին մասնակցել է մոտ 9500 մարդ

16:55 • 13.01.13

Մոսկվայում ավարտվել է այսօր առավոտյան մեկնարկած «Երթ սրիկաների դեմ» ակցիան, որին, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տվյալներով մասնակցել է մոտ 9500 մարդ, հայտնում է Газета-ն։


Երթի մասնակիցները պահանջում են չեղյալ համարել «Դիմա Յակովլևի օրենքը», որն արգելում է որբ երեխաների որդեգրումը ամերիկացիների կողմից։


«Սկսվել է երթի մասնակիցների ուժեղ հոսք։ Միջոցառմանը մասնակցել է մոտավորապես 9-9,5 հազար մարդ»,- ասվում է վարչության կայքում։


Մինչդեռ ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։
Ըստ անկախ հաշվարկների տվյալների՝ մասնակիցների թիվը գերազանցել է 8 հազարը։