Մոսկվայի մետրոյում կինը նետվել է գնացքի տակ

13:19 • 13.01.13

Մոսկվայի մետրոյի «Կոմսոմոլսկայա» կայարանում այսօր առավոտյան մի կին է զոհվել՝ մնալով գնացքի անիվների տակ. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։


Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան 06։51-ին։ Կնոջ ինքնությունն ու տարիքը դեռ հայտնի չէ։


Նախնական
տեղեկություններով՝ նա այդ քայլը միտումնավոր է արել։


Գնացքների
երթևեկությունը մինչև 08։30-ը դադարեցվել է։ Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի պատճառները։