Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վճիռը կվերանայվի
Եգիպտոսի դատարանը բավարարել է այդ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հայցը՝ ցմահ ազատազրկման դատավճիռը վերանայելու կապակցությամբ. տեղեկացնում է Associated press-ը։
Մուբարաքը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2012թ.-ի հունիսին՝ 2011թ.-ին՝ իր իշխանության 29-րդ տարում, շուրջ 900 ցուցարարների սպանությունը չկանխելու համար։
Այսօր դատավոր Ահմեդ Ալի Աբդել-Ռահմանի ընթերցած դատավճռով որոշվել է վերանայել նաև Մուբարաքի իշխանության տարիների Ներքին գործերի նախարար Հաբիբ ալ-Ադլիի դատավճիռը, ով նույնպես ցմահ ազատազրկման է դատապարտված։










