65 տարի անց քույրն ու եղբայրը գտել են միմյանց՝ շնորհիվ 7-ամյա մի տղայի
Բեթի Բիլադոն և Կլիֆորդ Բոյսոնը 65 տարի առաջ՝ 5 և 3 տարեկանում կորցրել էին միմյանց հետ կապը, երբ նրանց ուղարկել էին տարբեր խնամակալ ընտանիքներում ապրելու, հաղորդում է ABCNews-ը:
Նրանք տասնամյակներ շարունակ փորձել էին գտնել միմյանց, սակայն ապարդյուն: Դա կարողացավ անել 7-ամյա «դետեկտիվ» Էդին, որը Բոյսոնի տանտիրոջ որդին էր: Լսելով իրենց կենվորի հուզիչ պատմությունը՝ տղան շտապել է Facebook սոցիալական կայքում որոնել Բիլարդոն անունը: Նրան հաջողվել է բազմաթիվ անձնական էջերից նմանությամբ գտնել Բոյսոնի քրոջը:










