Սոչիի հանգստավայրում 100 մարդ պետք է տարհանվի ճոպանուղու վնասման պատճառով
Փրկարարները պետք է մոտ 100 մարդու տարհանեն Սոչիի «Ռոզա Խուտոր» առողջարանի լեռնադահուկային ճոպանուղու կաբինայից, որը վնասվել է դրա վրա ծառի ընկնելուց, հաղորդում է Интерфакс գործակալությունը Կրասնոդարի երկրամասի ճգնաժամային կառավարման ծառայությունից:
«Նախնական տվյալների համաձայն՝ ճոպանուղու երեք վագոնիկներ, որոնք վնասվել էին ծառի անկման պատճառով, ընկել են գետնին: Ներկայում ճոպանուղու տվյալ հատվածում մոտ 100 լեռնադահուկորդ կա: Նրանք պետք է տարհանվեն: Դեպքի վայրում օդի ջերմաստիկանը մոտ 0 աստիճան է», - ասել է աղբյուրը:
Նրա խոսքով, փրկարարները պետք է նաև ստուգեն ճոպանուղու այլ հատվածները, որոնք ավելի վերևում են գտնվում, որպեսզի այնտեղից ևս դուրս բերվեն հանգստացողները, որոնց թվի մասին ստույգ տեղեկություններ դեռ չկան:










