Սուդանում 3 չինացի բանվոր է առևանգվել

22:45 • 13.01.13

Սուդանի արևմուտքում գտնվող Դարֆուր նահանգում առևանգվել է 3 չինացի բանվոր: Այս մասին գրում է BBC-ին` հղում կատարելով Սինհուա գործակալությանը:


Բանվորները առևանգվել են շաբաթ օրը, երբ Հյուսիսային Դարֆուր նահանգում կառուցվող ճանապարհի մոտ էին բերել անհրաժեշտ շինարարական նյութերը:


Վերջին շրջանում այս տեղանքում առևանգվել են մի քանի արտասահմանցիներ: Առևանգումների մեջ մեղադրվում են ապստամբ և հանցագործ խմբավորումները: