Թայվանում հազարավոր մարդիկ են մասնակցում հակակառավարական բողոքի ակցիային

16:05 • 13.01.13

Թայվանի Թայբե քաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս են եկել փողոց որպես բողոքի ակցիա երկրի վարչակազմի կողմից վարվող քաղաքականության դեմ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։


Ցուցարարները
, մասնավորապես, պահանջում են վարչապետ Չեն Չունի հրաժարականը՝ երկրի տնտեսության զարգացման միջոցների անբավարարության պատճառով. 2012թ. ընթացքում տնտեսության աճը 2%-ից էլ քիչ է կազմել։


«
Տնտեսական իրավիճակը շատ վատ է։ Ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար դժվար է աշխատանք գտնել»,- նշել է ցուցարար Աենդի Չենը, ով Թայվան է վերադարձել մի քանի տարի արտերկրում ուսանելուց հետո։


Դեմոկրատական
առաջադիմական կուսակցությունից ցույցի կազմակերպիչները հայտնել են, որ ակցիային հավաքվել է մոտ 150 հազար մարդ։ Ցույցը համարվում է ամենամարդաշատ հակակառավարական ակցիան Թայվանում։