Anonymous շարժման հաքերները կոտրել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կայքը
Anonymous շարժման ցանցահենները կոտրել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կայքը (MIT), հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով TechCrunch-ին։
Համալսարանի կայքի գլխավոր էջում նրանք տեղադրել են հաղորդագրություն՝ նվիրված հունվարի 12-ին ինքնասպան եղած համացանցային ակտիվիստ և Reddit-ի հիմնադիր Աարոն Շվարցին։ Հաղորդագրության հեղինակները պահանջում են նրա մահվան հանգամանքների մանրակրկիտ հետաքննություն։
Հաղորդագրության վերջում ցանցահենները ներողություն են հայցել կայքի անձնակազմից էջը կոտրելու համար և նշել, որ Շվարցի մահվան ամբողջ պատասխանատվությունը չեն թողնում համալսարանի վրա։
Հիշեցնենք, որ 26-ամյա ծրագրավորողի դին հայտնաբերվել էր իր նյույորքյան բնակավայրում, հունվարի 12-ին։
Այժմ MIT-ի կայքը վերականգնել է աշխատանքը։










