Լեդի Գագան ավտոմատ-կրծկալով է ելույթ ունեցել
Հանգստյան օրերին Կանադայում իր համերգի ժամանակ Լեդի Գագան հանդես է եկել ավտոմատ-կրծկալով, չնայած ԱՄՆ-ն պատուհասած Սենդի Հուք դպրոցի ողբերգությանը, գրում է The New York Post-ը:
Աղբյուրը կանխատեսում է, որ Գագայի այս բեմական պարագան՝ պլաստմասե ավտոմատը՝ կրծկալի տեսքով, ավելի լուրջ fashion-քննադատության կարժանանա, քան նրա «մսե զգեստը» 2010-ի MTV Video Music Awards-ին:
Twitter-ում արդեն նկատել են, թե «երբ մարդ բավականաչափ շնորհք չունի մարդկանց ուշադրությունն իր վրա պահելու համար, նա զենք-կրծկալ է հագնում»:










