Անտառային հրդեհները լրջորեն վնասել են Ավստրալիայի խոշորագույն աստղադիտարանի շենքը
Ավստրալիայում անտառային հրդեհները դարձել են Siding Spring աստղադիտարանի լուրջ վնասման պատճառ, որը երկրի և աշխարհի ամենախոշոր աստղադիտարաններից մեկն է, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The West Australian-ին։
Աստղադիտարանը տեղակայված է Նոր Հարավային Ուելս նահանգում, որտեղ հրդեհները ոչնչացրել են առնվազն 40 հազար հեկտար տարածք։
Siding Spring-ում գտնվում են թանկարժեք սարքավորումներ, այդ թվում նաև աստղադիտակներ, որոնք իրենց ուսումնասիրությունների համար օգտագործում են գիտնականներ ամբողջ աշխարհից։ Հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է աստղադիտարանի 5 շինությունները, սակայն աստղադիտակները հաջողվել է փրկել։
Աստղադիտարանի ամբողջ անձնակազմը տարհանվել է։ Բացի այդ, փրկարարները տարհանել են նաև մոտ 100 տեղաբնակի։










