Կենդանի վարժեցնող Բաղդասարովների վագրերին թունավորել են (տեսանյութ)

11:29 • 14.01.13

Ռուսաստանաբնակ կենդանի վարժեցնող Արթուր Բաղդասարովը հայտնել է, որ իր վագրերին թունավորել են։ Փորձագետները երկու կենդանիների արյան և լյարդի մեջ թույն են հայտնաբերել, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով Life News պորտալին։

 

2012թ. դեկտեմբերին քույր և եղբայր Բաղդասարովների 7-րդ վագրն էր սատկել։ Այն ժամանակ կենդանիները ստուգվել էին և ոչ մի վարակ նրանց մոտ չէր հայտնաբերվել։

 

Բաղդասարովները որոշել էին քիմիական փորձաքննություն անցկացնել և դիմել էին ոստիկանություն։ Մոտ ժամանակում կստուգվեն կրկեսի բոլոր աշխատակիցները։


Նրանց կարծիքով՝ վագրերին թունավորել են՝ Յուրի Նիկուլինի 90-ամյակին նվիրված մեծ շրջագայությունը խափանելու համար։