Արթիկի ճանապարհին երեք ավտոմեքենա է ձյան մեջ արգելափակվել

15:16 • 14.01.13

Հունվարի 14-ին՝ ժամը 14։31-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղից դեպի Արթիկ քաղաք տանող ավտոճանապարհին ձյան մեջ արգելափակվել է երեք ավտոմեքենա:

 

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի մասին տեղյակ է պահվել Արագածի ՃՇՇ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: