Բաշկիրիայում տղամարդը կրակ է բացել մանկապարտեզի վրա. հատուկ գործողություն է անցկացվել
Բաշկիրիայի Սալավատ քաղաքի բնակիչը կրակ է բացել տեղի մանկապարտեզներից մեկի վրա. ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Առաջին ալիքի լրատվականը, այդ մասին առավոտյան իրավապահներին հեռախոսազանգով հայտնել է մանկապարտեզի վարիչը:
Հարձակման հետևանքով երեխաներ չեն տուժել, վիրավորվել է միայն դաստիարակչուհիներից մեկը:
Հարևան շենքի հրաձիգ բնակիչը հրաժարվել է հանձնվել: Հատուկ գործողության շրջանակներում ոստիկանները գրոհել են նրա բնակարանը՝ տարհանելով շենքի բնակիչներին:
51-ամյա հրաձիգը սպանվել է: Նրա բնակարանից 12 տրամաչափի որսորդական զենք է հայտնաբերվել:










