Մոսկվայում գողերը գործարարի տանից թանկարժեք իրերի փոխարեն թանկարժեք կատու են գողացել

10:30 • 14.01.13

Մոսկվայում անհայտ անձը կամ անձինք գործարարի տանից թանկարժեք կատու են գողացել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով իրավապահներին։

 

Գործարարն իրավապահներին պատմել է, որ իր բացակայության ժամանակ անհայտ անձը կամ անձինք կոտրել են իր տան դուռը, տանից հափշտակել թանկարժեք ձեռքի ժամացույց, ճարմանդներ և ընտանի կենդանի։

 

Բենգալյան կատվի գինը տանտերը գնահատել է 120.000 ռուբլի, ձեռքի ժամացույցինը՝ 2 մլն ռուբլի, ճարմանդինը՝ 1 մլն։ Ընդհանուր առմամբ գողերը նրան պատճառել են ավելի քան 3 մլն ռուբլու նյութական վնաս։