Ալժիրն օդային տարածքը տրամադրել է Ֆրանսիային՝ Մալիի իսլամիստներին ռմբակոծելու համար

10:52 • 14.01.13

Ալժիրը Ֆրանսիայի օդուժին թույլատրել է օգտագործել իր օդային տարածքը Մալիի իսլամիստների դեմ պայքարում, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Երեկ ֆրանսիական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Մալիի հյուսիսում գտնվող Գաո բնակավայրում տեղակայված իսլամիստների բազաները՝ կասեցնելով նրանց տեղաշարժը դեպի հարավ։

 


«Ահաբեկիչներին շրջափակելու առաջադրանքը կատարվել է, այժմ աշխատանքներ են ընթանում նրանց հիմնական բազաներում»,-հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը։

 

Մալիում վերջին շաբաթների ընթացքում իրավիճակը սրվել է, քանի որ հյուսիսի ծայրահեղականները սկսել են հարձակումներ իրականացնել կառավարական զորքերի վրա։

Պաշտոնական իշխանություններին օգնելու նպատակով հինգշաբթի օրը Մալի են ժամանել Ֆրանսիայի և Գերմանիայի զորակազմերը, իսկ ուրբաթ երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։