Գերմանիայում անհայտ անձինք բանկ են թալանել՝ 30 մետր թունել փորելով
Անհայտ անձինք այս գիշեր թալանել են Բեռլինի բանկերից մեկի պահեստը՝ փորված 30 մետրանոց թունելի միջոցով, հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով քաղաքային ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցչին։
Դեպքը տեղի է ունեցել Շտեգլից շրջանում գտնվող Volksbank-ի բաժանմունքում։
«Հանցագործությունը, ամենայն հավանականությամբ, շատ երկար է պատրաստվել։ Հանցագործները փորել են 30 մետրանոց ընդհատակյա թունել անմիջապես պահեստում։ Թունելը փորել են ընդհատակյա ավտոկայանատեղից, որը գտնվում է բանկի տակ։ Դեպքի մասին հայտնի է դարձել երկուշաբթի առավոտյան, երբ հրշեջ ծառայություն զանգ է ստացվել հրդեհի մասին։ Մենք ենթադրում ենք, որ գողերը, հանցագործության վայրը լքելիս, հրդեհել են այն՝ հետքերը վերացնելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ոստիկանության ներկայացուցիչը հրաժարվել է նշել, թե որքան գումար են տարել հանցագործները։ Այժմ նրանք որոնվում են, ոստիկանությունը հարցաքննում է տեղի բնակիչներին և ուսումնասիրում է տեսախցիկների տեսագրությունները։










