Հունաստանի վարչապետի աշխատասենյակի վրա կրակահերթ է բացվել
Աթենքում անհայտ անձինք գիշերը կրակահերթ են բացել «Նոր ժողովրդավարություն» կուսակցության շտաբ-բնակարանի վրա։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակման թիրախում եղել է գործող վարչապետ Անտոնիոս Սամարասի աշխատասենյակը, տեղեկացնում է РБК-ն։
Հունական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ գիշերը հանցագործներն ավտոմեքենայով մոտեցել են շենքին և կրակ բացել գրասենյակի վրա։ Ավելի ուշ՝ դեպքի վայրում ոստիկանները 9 պարկուճ են հայտնաբերել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Լուսադեմին հայտնաբերվել է ավտոմեքենան, որով հանցագործները հեռացել են դեպքի վայրից։
Դեռևս որևէ հունական խմբավորում գիշերային հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել։










