Միլիոնավոր ուխտավորներ հավաքվել են Հնդկաստանի հյուսիսի Ալլահաբադ քաղաքում՝ մասնակցելու Քումբ Մելա փառատոնին
Այս միջոցառումը, որը տեղի է ունենում ամեն 12 տարին մեկ անգամ, համարվում է երկրագնդի վրա տեղի ունեցող ամենախոշոր հավաքույթը:
55 օր տևող փառատոնի ընթացքում սպասվում է, որ քաղաք կայցելեն մոտ 100 մլն մարդ: Ակնկալվում է, որ 10 մլն. մարդ կլողանա այն վայրում, որտեղ միախառնվում են Գանգես և Յամունա գետերը:
2001թ. ավելի քան 40 մլն մարդ էր հավաքվել փառատոնի հիմնական օրը, որով միջոցառումը սահմանեց ռեկորդ՝ դառնալով աշխարհում երբևէ գրանցված ամենամարդաշատ հավաքույթը:
Հինդուները հավատում են, որ փառատոնի ընթացքում Գանգեսի ջրերում սուզվելով՝ կձերբազատվեն իրենց մեղքերից և կգտնեն փրկության ճանապարհը:










