Կուբայի բնակիչներն այսուհետ կարող են արտերկիր մեկնել առանց իշխանությունների թույլտվության

10:49 • 14.01.13

Կուբայի քաղաքացիներն այսօրվանից իրավունք ունեն արտերկիր մեկնել՝ չստանալով դրա համար իշխանությունների հատուկ թույլտվությունը, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։


Այդ օրենքի համաձայն՝ արտերկրում մնալու թույլատրելի ժամկետը երկարաձգվել է՝ 11-ից 24 ամիս։


Նախկինում կուբացիները պետք է արտերկիր մեկնելու թույլտվություն ստանային միգրացիայի հարցերով վարչությունից։