Մոսկվայի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը 700.000 եվրո է առևանգել

23:23 • 14.01.13

Մոսկվայի փոխանակման կետերից մեկի գանձապահը փախուստի է դիմել` հաճախորդից վերցնելով 700 հազար եվրո: Այս մասին գրում է Риа Новости-ն` հղում կատարելով Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությունը:


Հաճախորդը ժամանել էր փոխանակման կետ և գանձապահ կնոջն էր տվել գումարը, որից հետո կինը, թղթադրամը ստուգելու պատրվակով, դուրս է եկել սրահից և անհետացել: Որոշ ժամանակ անց, տուժածը ոստիկանություն է կանչել:


Գողության գործով հետ ստուգումներ են սկսել: Ոստիկանության աշխատակիցները սկսել են որոնել չարագործին: