Նիգերիայում ձերբակալվել է «Բոկո Հարամ»-ի առաջնորդներից մեկը
Նիգերիայի իշխանությունները հայտարարել են «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման առաջնորդներից մեկի ձերբակալության մասին, ում զոհն են դարձել հարյուրավոր մարդիկ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով BBC-ին։
Ինչպես պատմել են Նիգերիայի բանակի հրամանատարությունից, գրոհայինը ձերբակալվել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մայդուգուրի քաղաքում։
Ըստ իշխանությունների տվյալների՝ նա մասնակցել է Նիգերիայի մի քանի քաղաքներում ահաբեկչությունների կազմակերպմանը։










