Աշտարակում տղամարդը հոսպիտալացվել է թունաքիմիկատից թունավորման նախանշաններով
Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոն հունվարի 13-ին՝ ժամը 13.55-ին թունաքիմիկատից թունավորման նախանշաններով տեղափոխվել է նույն քաղաքի Շահազիզի փողոցի բնակիչ, 1941թ. ծնված Ժ. Մ.–ն:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ վերջինիս հարազատները տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի տոքսիկոլոգիայի բաժանմունք:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:










