Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ և հեռացել

09:48 • 14.01.13

Բագրատունյաց և Եղբայրության փողոցների խաչմերուկում հունվարի 14-ին՝ ժամը 01.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ ու թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` հեռացել է:


Ոստիկանությունից Tert.am—ին տեղեկացնում են, որ վրաերթի հետևանքով կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: