Առատ ձյան պատճառով Ճապոնիայում հետաձգվել է ավելի քան 400 չվերթ

18:39 • 14.01.13

Ճապոնիայում ձյան առատ տեղումների պատճառով երկրի խոշորագույն Հանեդա օդանավակայանում հետաձգվել է ավելի քան 400 ներքին թռիչք, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։ Համապատասխան ծառայությունները չեն հասցնում մաքրել թռիչքուղիները, որի պատճառով 4 թռիչքուղուց 2-ը փակվել է։

 

Ձյան տեղումները հանգեցրել են Ճապոնիայի կենտրոնական և հյուսիս-արևմտյան մասի օդային հաղորդակցության լուրջ խախտումների։ Խափանումներով են աշխատում Սենդայ և Հիրոսիմա խոշոր քաղաքների օդանավակայանները։

 

Միջազգային չվերթերը դեռ չեն հետաձգվել, սակայն Տոկիոյի Նարիտա օդանավակայանում ժամանակավորապես փակվել է 2 թռիչքուղիներից մեկը։

Ձյան առատ տեղումների պատճառով փակվել են նաև որոշ ճանապարհներ։