ԱՄՆ-ն տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիային՝ Սոմալիի տարածքում գործողություն իրականացնելու համար

10:43 • 14.01.13

ԱՄՆ-ն տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիայի հատուկ ծառայություններին՝ Սոմալիում իրենց հայրենակից հետախույզին փրկելու հարցում, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։


Նման հաղորդագրություն երեկ երեկոյան տարածել է Սպիտակ տունը։

 

ԱՄՆ առաջնորդի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկյան ուժերն այդ գործողության ընթացքում սահմանափակ տեխնիկական աջակցություն են ցուցաբերել Ֆրանսիային։

«Սակայն ամերիկացի զինծառայողները և ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցներն անմիջական մասնակցություն չեն ունեցել համալիրի ռմբակոծմանը, որում, ենթադրաբար, գերի էր պահվում Ֆրանսիայի քաղաքացին»,-ընդգծել է Օբաման։

 

Նախագահը խոստովանել է, որ ԱՄՆ ռազմական ինքնաթիռները կարճ ժամանակահատվածում մտել են Սոմալիի օդային տարածք՝ փրկարար գործողությանն աջակցելու, եթե դրա անհրաժեշտությունը լիներ։

 

Սակայն ամերիկյան ավիացիան գործողության ընթացքում զենք չի կիրառել։


Ֆրանսիայի հատուկ ուժերը փորձել էին փրկել հետախույզին, ում անվանում էին Դենի Ալեքս։ Նա դեռևս 2009թ.-ի ամռանը գերեվարվել էր Մոգադիշոյում՝ «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման կողմից։

 

Գործողությունը Բուլո-Մարեր քաղաքում անհաջողության է մատնվել։


Ֆրանսիայի կառավարության տեղեկություններով՝ գերին զոհվել է, կորուստներ են կրել նաև գործողությունն իրականացնող զինծառայողները։ Մարտի ընթացքում ոչնչացվել է շուրջ 2 տասնյակ զինյալ իսլամիստ։