Հալեպի համալսարանի մոտակայքում պայթյուն է որոտացել. կան տասնյակ զոհեր (թարմացվող, լուսանկարներ)

16:53 • 15.01.13

Սիրիայի Հալեպ քաղաքի համալսարանի մոտակայքում հուժկու պայթյուն է որոտացել, հայտնում է Взгляд-ը։ Տարբեր լրատվամիջոցներ տեղեկացնում են տասնյակ զոհերի մասին։

 

Լուրջ վնասներ են կրել հարակից շենքերը։ Ի դեպ, այսօր համալսարանում մեկնարկել էին ընթացիկ քննությունները և ենթադրաբար այն լի է եղել ուսանողներով։
 

Պայթյունի պատճառների մասին տեղեկություններ և այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։


17։23 Արաբական Al Arabiya հեռուստաընկերությունը տեղեկացնում է 37 զոհի մասին։ Ֆեյսբուքյան տարբեր խմբերում, սակայն, նշվում է 50-70 զոհի մասին։