Միլիարդատեր Ջեք Ման լքում է Alibaba Group-ի ղեկավարի պաշտոնը

22:06 • 15.01.13

Չին Միլիարդատեր Ջեք Ման լքում է աշխարհի խոշորագույն ինտերնետ-ընկերություններից մեկի՝ Alibaba Group-ի ղեկավարի պաշտոնը: Նա կդառնա նույն ինտերնետ հսկայի նախագահ, հայտնում է The New York Times-ը:

 

Նա պատրաստվում է գործադիր նախագահի պաշտոնը զբաղեցնել մայիսի 10-ից, իսկ մինչ այդ դեռ կհայտարարի իր հետնորդին. նա մի քանի թեկնածու ունի:

 

Ման հայտնել է, որ իրենից բացի Alibaba-ի՝ «1960-ականներին ծնված» շատ ղեկավարներ են ղեկավարի լիազորությունները հանձնում այլ աշխատակիցների, որոնք արդեն 1970-80-ականների ծնունդ են:

 

«Մեր կարծիքով նրանք ապագան մեզնից լավ են հասկանում և ուստի ապագայում հաջողություններ ունենալու ավելի մեծ հնարավորություններ ունեն», - ասել է 48-ամյա Ման: