Քրիստոնյա բրիտանուհին շահել է British Airways ընկերության դեմ դատը
British Airways ավիաընկերության նախկին աշխատակցուհին, ով խտրականության է ենթարկվել աշխատավայրում իր կրոնական համոզմունքների համար, շահել է Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանում քննվող դատական գործը, հայտնում է BBC-ն։
Դատավորները վճռել են, որ Նադիա Էուէյդեի դեպքում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9 հոդվածը։
Բանն այն է, որ ավիաընկերության մենեջերն արգելել է քրիստոնյա-հիսունական Էուէյդեին աշխատանքի վայրում ոսկե խաչ կրել։ Երբ աշխատակցուհին հրաժարվել է հանել խաչը, նրան հեռացրել են աշխատանքից։










