Սիրիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը դադարեցրել է աշխատանքը
Սիրիայի ամենամեծ քաղաքում՝ Հալեպում, իր աշխատանքն է դադարեցրել ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, հայտնում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցին:
«Հալեպում ժամանակավորապես դադարեցվել է գլխավոր հյուպատոսարանի աշխատանքը, հյուպատոսական բնույթի բոլոր հարցերով հարկավոր է դիմել Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժին», - ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Հալեպը Սիրիայի տնտեսական կենտրոնն էր, իսկ 2012-ի ամռանից կատաղի մարտերի թատերաբեմ է դարձել: Ըստ աղբյուրի՝ ապստամբները վերահսկում են քաղաքի շրջակայքը, սակայն բուն Հալեպը կառավարական ուժերի վերահսկողության տակ է:










