Ամերիկյան F-35 Lightning II-ի փորձարկումներից բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել

22:55 • 15.01.13

Ամերիկյան F-35 Lightning II հինգերորդ սերնդի կործանիչը ունակ չէ դիմանալ կայծակի հարվածներին: Նման եզրակացության է հանգել Պենտագոնի շահագործման փորձարկումների վարչությունը (OT&E): Ներկայում այդ կործանիչներին արգելված է թռիչքներ իրականացնել գոտիներում, որտեղ հաճախ են կայծակներ լինում: Օդանավերին արգելվել է 40 կմ ավել մոտենալ կայծակավտանգ գոտիներին, հաղորդում է lenta.ru-ն:

 

Բացի այն, որ օդանավի ռադիոէլեկտրոնային սարքավորումները անպաշտպան են կայծակից, նաև կործանիչները իներտ գազերի գեներացման (OBIGGS) թույլ համակարգ ունեն` դրանք պատասխանատու են վառելիքի բաքերի դատարկված տարողությունները իներտ գազերով լցնելով, որ չեզոքացվի հրավտանգ իրավիճակը:


Բացի այդ OBIGGS-ի համակարգի անկատարության պատճառով սահմանափակված է վայրէջքի իրականացման արագությունը: Ներկայում այդ ցուցանիշը, մինչև 6000 մ բարձրությամբ թռիչքների պարագայում չպետք է գերազանցի 1800 մ/րոպեում իջնելու արագությունից:


OT&E-ն F-35-ների ստուգումների արդյունքնում զգալիորեն սահմանափակել է օդանավերի թռիչքային ցուցանիշները: Այժմ F-35 – С-ն շրջադարձերի ժամանակ չպետք է գերազանցի գերբեռնվածության 5g մակարդակը, որը նախկինում թույլատրված էր 5,1g: Բացի այդ, արագության 0,8 M-ից 1,2 M բարձրացման համար անհրաժեշտ տևողությունը ավելացվել է 43 վայրկյանով: F-35 - A-ի պարագայում ևս զգալի նվազեցվել են գերբեռնվածությունների շեմերը և արագության բարձրացման տևականությունը:

 

Հետազոտողները նաև խնդիրներ են նկատել F-35-ի պոչային հորիզոնական ղեկերի հետ կապված, որոնք բնորոշ են այդ կործանիչի բոլոր տարատեսակներին:


Թռիչքի բարձր արագությունների կամ մեծ բարձրությունների ժամանակ պոչային հորիզոնական ղեկերը հաճախ ջերմաստիճանային կտրուկ փոփոխությունների են ենթարկվում, այդ պատճառով տեղի է ունենում դրանք պատող ծածկույթի շերտազատում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կարող է տեղի ունենալ բարձրության ղեկերի կործանում:


Կործանիչների վրա նաև հայտնաբերվել է կոնստրուկցիոն թերություններ, որոնց պատճառով, մինչձայնային արագություններից գերձայնայինների անցնելիս և հակառակը, տեղի է ունենում ուղղության ղեկերի և ֆլապերոնների անթույլատրելի տատանումներ:


F-35-ի վրա հայտնաբերված թերությունների ամբողջական ցանկի հետ կարելի է ծանոթանալ OT&E զեկույցում:
Բացառված չէ, որ այժմ այդ կործանիչների բոլոր երեք տարբերակների թողարկման ժամանակացույցը կարող է զգալի հետաձգվել:


Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիան հայտարարեց F-35-ի իր գնումները հետաձգելու մասին: