Նոր բռնաբարություն և վրդովմունքի նոր ալիք Հնդկաստանում

17:23 • 15.01.13

Հնդկաստանի դպրոցներից մեկի զուգարանում 7-ամյա աշակերտուհի է բռնաբարվել, ինչը վրդովմունքի նոր ալիք է բարձրացրել երկրում, որտեղ վերջին շրջանում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում երկիրը ցնցած բռնաբարությունների դեմ, հայտնում է couriermail.com.au-ն:

 

Ողբերգությունը տեղի է ունեցել Գոա նահանգի Վասկո Դա Գամա քաղաքի Դիփվիհարի միջնակարգ դպրոցում. երկուշաբթի օրը գիշերվանից մարդիկ են հավաքվել դպրոցի մոտ՝ ոստիկաններից պահանջելով ձերբակալել դպրոցի տնօրինուհուն:

 

Պարզվել է, որ բռնաբարողը մոտ 20-ամյա տղամարդ է, որը կարողացել է դպրոց մուտք գործել՝ չնայած անվտանգության համակարգին: Իսկ բռնաբարությունն իրականացվել է հենց տնօրինուհու աշխատասենյակի մոտի զուգարանում:

 

Ըստ աղբյուրի՝ զոհի վիճակն այժմ լավ է, և նա հիվանդանոցից տուն է տեղափոխվել: