Google-ը հերքում է, թե իր ծրագրով ավանակ է սպանվել Բոցվանայում

19:09 • 15.01.13

Google որոնողական հսկան հերքել է տարածվող լուրերն այն մասին, թե իր ծրագրով ավանակ է սպանել Բոցվանայում, հայտնում է The Sun-ը:


Ըստ երևույթին սպանված ավանակի պատկերը հայտնվել էր Google-ի Google Street View քարտեզային ծառայությունում, ապա տարածվել սոցկայքերում: Նկարներում՝ ավանակը մի պահ կենդանի է, ապա ճամփեզրին ընկած:

 

Բոցվանայում հարց էր բարձրացվել՝ արդյո՞ք Google-ն է վնասել ավանակին: Ընկերությունից պատասխանել են, թե իրենց «Street View-ի թիմերը շատ լուրջ են վերաբերում մարդկանց և ավանակների անվտանգությանը»: