Գվատեմալայի քաղաքապետերից մեկին սպանել են գեղեցկության սրահում

10:34 • 15.01.13

Գվատեմալայի Խուտիապա քաղաքի քաղաքապետ Կառլոս Կաստիլյոն երկուշաբթի սպանվել է գեղեցկության սրահում, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով մեքսիկական լրատվամիջոցներին։

 

Ոստիկանության տվյալների համաձայն՝ քաղաքապետի վրա հարձակումը կատարվել է այն պահին, երբ նա պաշտոնական միջոցառումից առաջ մտել է գեղեցկության սրահ։ Հանցագործները մեքենայով դիմել են փախուստի։

 

Քաղաքապետը բազմաթիվ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքապետը եղել է պատգամավոր Մանուել Կաստիլյոյի եղբայրը, ով 2010-ին 203 տարվա ազատազրկման է դատապարտվել 3 պատգամավորի սպանության համար։