Գյումրիում 15-ամյա երիտասարդի մոտ թմրանյութի նմանվող զանգված և ներարկիչներ են հայտնաբերել
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները հունվարի 14-ին՝ ժամը 23.45-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 6/Ա շենքի մոտից բաժին են հրավիրել Գյումրիի 15-ամյա մի բնակչի, որի մոտ հայտնաբերվել են ներարկիչներ` «Դիմեդրոլ», «Անալգին» դեղամիջոցների լուծույթների պարունակությամբ և մարիխուանա թմրամիջոց նմանվող զանգված:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Պատանին ստորագրությամբ հանձնվել է ծնողներին:










