BusinessInsider-ն անդրադարձել է հնդկական Քումբ Մելա փառատոնին՝ լուսանկարներով
Այս օրերին Հնդկաստանի հյուսիսի Ալլահաբադ քաղաքում ընթացող Քումբ Մելա փառատոնը լուսանկարներով է ներկայացնում BusinessInsider-ը:
Ամեն 12 տարին մեկ անգամ տեղի ունեցող այս միջոցառումը համարվում է երկրագնդի վրա տեղի ունեցող ամենախոշոր հավաքույթը:
55 օր տևող փառատոնի ընթացքում սպասվում է, որ քաղաք կայցելեն մոտ 100 մլն մարդ, որոնք ցանկանում են լողալ այն վայրում, որտեղ միախառնվում են Գանգես և Յամունա գետերը: Հինդուները հավատում են, որ այսկերպ կձերբազատվեն իրենց մեղքերից և կգտնեն փրկության ճանապարհը:
Իշխանություններն այս կապակցությամբ 14 ժամանակավոր հիվանդանոցներ են հիմնել, և 243 բժիշկներ կազմ և պատրաստ սպասում են, հաղորդում է BBC-ն:










