Իրանը 2014թ. կեսերին ատոմային ռումբ ստեղծելու համար բավարար ուրան կարող է ունենալ. փորձագետներ
Իրանը կարող է միջուկային ռումբ ստեղծելու համար բավարար քանակի ռազմական նշանակության ուրան արտադրել արդեն 2014թ. կեսերին, ասվում է երկուշաբթի հրապարակված ԱՄՆ միջուկային զենքի չտարածման հարցով փորձագետների զեկույցում, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
«Ելնելով Իրանի միջուկային ծրագրի ընթացիկ գծից, մենք կարծում ենք, որ Թեհրանը կարող է կրիտիկական նշագծին հասնել 2014թ. կեսին», - նշվում է «ԱՄՆ-ի չտարածման ռազմավարությունը փոփոխվող Մերձավոր Արևելքում» անվանումը ստացած 154-էջանոց մասնագիտական զեկույցում:
Փորձագետները ԱՄՆ իշխանություններին և նրանց դաշնակիցներին կոչ են անում խստացնել Իրանի կառավարության դեմ պատժամիջոցները նախքան Իսլամական հանրապետությունը ընդհուպ կմոտենա ատոմային ռումբի ստեղծմանը:










