Մախաչկալայում սպանվել է Դաղստանի գերագույն դատարանի դատավորը
Դաղստանի Գերագույն դատարանի դատավոր Մագոմեդ Մագոմեդովը սպանվել է այսօր Մախաչկալայում, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով ՌԴ ՔԿ Դաղստանի Հանրապետության քննչական վարչության ներկայացուցչին:
«Այսօր, ենթադրաբար ժամը 21:00-ին, Մախաչկալայում անհայտ անձը գնդակահարել է Դաղստանի Հանրապետության գերագույն դատարանի դատավոր Մագոմեդ Մագոմեդովին: Ստացած վերքերից դատավորը տեղում մահացել է», - ասել է ՔԿ ներկայացուցիչը:
Նա ավելացրել է, որ կրակել են, ամենայն հավանականությամբ, ատրճանակից և այժմ տեղում քննչական խումբ է աշխատում:










