«Ռուսական երկաթուղիները» դատի է տվել Apple-ին

17:05 • 15.01.13

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն ամերիկյան Apple ընկերության դեմ հայցով դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան, հայտնում է Lenta-ն:

Ըստ աղբյուրի՝ անանուն աղբյուրից հայտնի է դարձել, որ ռուսական ընկերությունը պահանջում է Apple-ից բռնագանձել 2 մլն դոլար: Սակայն առայժմ հայտնի չէ, թե «Ռուսական երկաթուղիները» կոնկրետ ինչի համար է դատի տվել Apple-ին:

 

Ներկա դրությամբ երկու ընկերություններն էլ հրաժարվում են մեկնաբանություններից: