Երևանի Սևանի փողոցում վրաերթի է ենթարկվել 52-ամյա կին

09:47 • 15.01.13

«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունվարի 14-ին՝ ժամը 18.00-ին, Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա մի կնոջ։

 

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: